 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 1904-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի երկրորդ պարբերությամբ՝ նկատի ունենալով, որ 11-050-0287-0034 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում ինքնակամ կառուցված շինությունների չափագրման և բնութագրական տվյալները դեռևս ամբողջականորեն պարզված չեն, ինչի հետևանքով տվյալ գործի հանգամանքները բավարար չափով պարզաբանված և ճշգրտված չեն՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Սեփականության իրավունքով Նոյեմբերյան համայնքին պատկանող 11-050-0287-0034 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ շինության փաստի վերաբերյալ 29․08․2025 թվականին հարուցված վարչական վարույթը կասեցնել 03․10․2025 թվականից՝ մինչև ինքնակամ շինությունների չափագրման և բնութագրական տվյալներն ամբողջականորեն պարզելը։
- Վարչական վարույթը կասեցնելու որոշումն ուղարկել վարչական վարույթի մասնակիցներին։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան