Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 1953-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի  հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ Տավուշի մարզպետի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ 23-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից տրված 30․07․2025 թվականի դրական եզրակացությունը և Վերգինե Միկիչի Ամիրաղյանի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-004-0201-0027 կադաստրային ծածկագրով, 0.08 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղող հողատեսքը փոխադրել նույն կարգի, ավելի ցածրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողի։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ

 20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան