Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 476-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 465-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 465-Ա որոշման հիմքում «Ղեկավարվելով 2008 թվականի հունիսի 10-ին ընդունված  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին»  օրենքի 1-ին հոդվածով» տողը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «և հաշվի առնելով Պավել Միկիչի Օհանյանի (ծնված 05.03.1941 թ.), Արեքնազ Դավթի Բայրամյանի (ծնված 01.02.1947 թ.), Արմեն Պավելի Օհանյանի (ծնված 10.11.1969 թ.), Նազիկ Պավելի Օհանյանի (ծնված 29.07.1966 թ.), Աննա Պավելի Օհանյանի (ծնված 09.02.1980 թ.)  և Արամ Պավելի Օհանյանի (ծնված 04.02.1975 թ.) 11.11.2021 թվականի դիմումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոց տուն 94 հասցեում գտնվող անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները»:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                             Խ. ԳԻՇՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան