 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 739-Ա
ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 11-004-0039-0012 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00401 հա, 11-004-0039-0013 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00440 հա և 11-004-0039-0014 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00143 մակերեսով հողամասեր՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման:
2. Առանձնացված հողամասերը միավորել և որպես առանձին՝ 0․00984 հա մակերեսով գույքային միավոր պետական գրանցում կատարելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Մ. ԱՂԱՄՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան