Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 965-Ա

ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ , ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-017-0006-0022 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնանել 0․03 հա մակերեսով հողամաս (նպատակային նշանակությունըՙ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունըՙ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների)։

2․ Առանձնացված 0.03 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան,գյուղ Բաղանիս 1-ին փողոց 55/1 հողամաս, փոստային դասիչ 4105։

3․ Առանձնացված հողատարածքին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան