 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 897-Ա
ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 150-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Ասիկ Արամի Ասատրյանի կողմից 25.04.2025 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Այրում Բարեկամության փողոց 5/4 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00334 հա մակերեսով հողամասում (ծածկագիր`11-012-0115-0105, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը`բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0.00334 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Ասիկ Արամի Ասատրյանին:
2.Ասիկ Արամի Ասատրյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 80770 (66.8 x 1209) ՀՀ դրամ 900395119135 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 40800 (33.4 x 1221) ՀՀ դրամ 900395119127 հաշվին (կադաստրային արժեք) որպես հողամասի օտարման գին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան