|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 դեկտեմբերի 2024 թվականի N 3877-Ա |
ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՑԱԾՐԱՐԺԵՔԻՑ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ) ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ՝ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17 սեպտեմբերի 2009 թվականի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-024-0201-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.36512 հա մակերեսով հողամաս, առանձնացված հողամասի հողատեսքը ցածրարժեքից՝ գյուղատնտեսական նշանակության այլ, փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողի 3-րդ կարգ:
- Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
- Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|