Հաշվի առնելով Արծրուն Աշոտի Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 24 սեպտեմբերի 2001 թվականի N 896 որոշման կարգով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Տալ թույլտվություն Նոյեմբերյան համայնքի բնակիչ Արծրուն Աշոտի Բարսեղյանին, սեփականության իրավունքով պատկանող, ք․ Այրում Բարեկամության փողոց 10/1 հասցեում գտնվող, հասարակական կառուցապատման հողամասում ոչ հիմնական շինություն տեղադրելու համար։
2․ Ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր՝ բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը։
3․ Ոչ հիմնական շինության տեղադրման դեպքում, կապված տեղանքի առանձնահատկության հետ, թույլատրվում է կատարել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ (տեղադրման հորիզոնական հարթակի ստեղծում, շինության խարսխակապում և այլն)։