Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2056-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2025 թվականի N 2056-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 27․10․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6 ՆԻՍՏԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության թիվ  286 որոշումը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, հաշվի առնելով Նոյեմբերյանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 27.10․2025 թվականի թիվ 6 նիստի արձանագրությունները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բագրատաշեն 1-ին փողոց 15 հասցեում 11-016-0041-0013 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․00010 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Արշակ Դավիթի Բաբաջանյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 3 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 12 000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
  2. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան  Երևանյան  փողոց 4/5 հասցեում 11-004-0129-0100 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․00067 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Վահրամ Վալերիի Մամյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 3 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 18 000 (տասնութ հազար) ՀՀ դրամ:
  3. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան   Բաղանիս բնակավայր հասցեում 11-017-0110-0269 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․45913 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` խոտհարք) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Գարիկ Լևոնի Առաքելյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24  տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
  4. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան   Արճիս բնակավայր հասցեում 11-015-0240-0006, 11-015-0240-0007 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․35971 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր, կորիզավոր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Արզուման Էդիկի Բաղդասարյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24  տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 10 000 (տաս  հազար) ՀՀ դրամ:
  5. Սույն որոշմամբ վարձակալության տրամադրված անշարժ գույքի համար սահմանված վարձավճարները գանձել ըստ եռամսյակների.
    1)Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
  6. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել վարձակալության տրամադրելու համար անհրաժեշտ փաթեթների կազմումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner