Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 493
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Նալբանդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/09/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/11/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ.-ի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ 8 օգոստոսի 2019թ.-ի N 1048-Ն փոփոխությունը՝ հայտնում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող զույգերը`

1. Ամուսիններից մեկը հանդիսանում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված զինծառայող և զինծառայողներին հավասարեցված անձինք.
2. զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներ.
3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
4. հաշմանդամություն` զույգերից մեկի մոտ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում.
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ:

Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջներին՝

1. ամուսինները կամ ամուսիններից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2. ամուսիններից` կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին, ընդ որում, 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը.
3. զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքերում կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը:

Ցանկացողները կարող են դիմել «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ:

Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

/0266/22703, /0266/22393

noyemberyan.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner