Այսօր: Ուրբաթ, 22 Մարտի 2019թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 843
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Նալբանդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/03/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/03/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն:

Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

• ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
• նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
• գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի վեբ կայքը www.jinishian.org կամ զանգահարել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ կամ ՋՀՀ մարզային գրասենյակներ՝ Հարություն Ալիխանյանին (ՋՀՀ, հեռ. 077 38 48 38, alikhanyanharut11@gmail.com) կամ Տիգրան Սաքանյանին (Վորլդ Վիժն
հեռ. 095 005 287, tigran_sakanyan@wvi.org):

Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 18-ը:

Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

/0266/22703, /0266/22393

noyemberyan.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner