Այսօր: Կիրակի, 16 Դեկտեմբերի 2018թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 612
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԿԱՌՈՒՑՄԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Նալբանդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/11/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
09/12/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության Ֆինանսավորմամբ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. Համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նախատեսում է աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին կամ խմբի՝սեփական տնամերձում կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերում կառուցելու 135մ29x15մ չափերով ջերմատնային տնտեսություն (ներառյալ կաթիլային ոռոգման ցանց, թաղարային սածիլների(սերմերի) տրամադրում, խորհրդատվություն և ուսուցումներ, մշակաբույսերի աճեցման և հետագա վաճառքի միջոցով բիզնես կարողությունների զարգացում)։
 
Անհատներին և/կամխմբին ներկայացվող պահանջները
 
• Հաշվառված են որպես Նոյեմբերյան բնակավայրի բնակիչ և վերջին 5 տարում բնակվում են Նոյեմբերյանում,
• Ունեն տարածք, որտեղ հնարավոր է տեղադրել վերոնշյալ չափսերով ջերմատունը,
• Ունեն ոռոգման հնարավորություն,
• Ունեն գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանհամապատասխան փորձառություն,
• Խմբով հանդես գալու դեպքում խմբի անդամները պետք լինեն տարբեր ընտանիքներից, խմբի մեջ կարող են ընդգրկվել մինչև4 անդամ։Խումբըկարող է լինել ֆորմալկամ ոչֆորմալ։
 
Ցանկացողները պարտավոր են կատարել 360 հազար դրամի ներդրում, որից 180 հազար դրամը կանխիկ, իսկ 180 հազար դրամը՝
աշխատանքով, շինարարական և գյուղատնտեսական նյութերով:
 
Խրախուսվում է կանանց և խոցելի խմբերի մասնակցությունը (երիտասարդ կամբազմազավակ ընտանիքներ և այլն)։
 
Հայտադիմումի ձևը կցված է:
 
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ը՝ ժամը18։00։ Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափորոշիչների համաձայն: Ծրագիրը կապ կհաստատի միայն ընտրված մասնակիցների հետ։
 
Լրացված հայտադիմումը կարող եք ներկայացնել Նոյեմբերյանի համայնքապետարան, ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ harutyun.gevorgyan@undp.org կամ փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել +374 60 530 000 (+178)կամ +374 9927 42 30հեռախոսահամարներով:
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (141.5ԿԲ)
Բոլորը
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

/0266/22703, /0266/22393

noyemberyan.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner