Այսօր: Կիրակի, 16 Դեկտեմբերի 2018թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 568
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Նալբանդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/11/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
09/12/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության Ֆինանսավորմամբ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. Համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նախատեսում է աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին կամ խմբերին՝տրամադրելու գինու արտադրության փոքր արտադրամաս (առանձին սարքավորումներով)։
 
Անհատներին և/կամխմբին ներկայացվող պահանջները
 
• Հաշվառված են որպես Նոյեմբերյան բնակավայրի բնակիչ և վերջին 5 տարում բնակվում են Նոյեմբերյանում,
• Ունեն գինու արտադրության որոշակի փորձառություն և իրենց տնային տնտեսությունում զբաղվում են գինեգործությամբ,
• Սեփական խաղողի այգիների առկայությունը կհամարվի որպես նախապատվություն,
• Խմբով դիմելու դեպքում խմբի առանձին անդամները կարող են ձեռք բերել գինու արտադրութան տարբեր սարքավորումներ՝ համատեղ շահագործելու պայմանով։
 
Ցանկացողները պարտավոր ենկանխիկ վճարել արտադրամասի սարքերի փաստացի արժեքի 20 %-ի չափով։
Խրախուսվում է կանանց և խոցելի խմբերի մասնակցությունը (երիտասարդ կամբազմազավակ ընտանիքներ և այլն)։
 
Հայտադիմումի ձևը կցված է:
 
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թ․-ի դեկտեմբերի 9-ը՝ ժամը 18։00։ Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափորոշիչների համաձայն: Ծրագիրը կապ կհաստատի միայն ընտրված մասնակիցների հետ։
 
Լրացված հայտադիմումը կարող եք ներկայացնել Նոյեմբերյանի համայնքապետարան, ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ harutyun.gevorgyan@undp.org կամ փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել +374 60 530 000 (+178)կամ +374 99 27 42 30 հեռախոսահամարներով:
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1ՄԲ)
Բոլորը
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

/0266/22703, /0266/22393

noyemberyan.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner