 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 398-Ա
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 02.12.2019 թվականի թիվ 114-Ն որոշումը և հաշվի առնելով <<Գյորգի Քոչարյան>> ԱՁ-ի պատասխանատու անձի 24.09.2020 թվականի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել <<Գյորգի Քոչարյան>> ԱՁ-ին 01.01.2020 թվականից մինչև 31.12.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյան համայնքի տարածքում զբաղվել տեխնիկական հեղուկների վաճառքով:
2. Որոշումը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ. ԱԲԱԶՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան