Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՐՏԻ 2020թվականի N 162-Ա

ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՏՎԱԾԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  2008 թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի  օգոստոսի 12-ի թիվ 1004-Ն որոշումը, հաշվի առնելով  Սերժիկ Հայկազի Ամիրաղյանի և Հասմիկ Անուշավանի Անանյանի 19.03.2020 թվականի դիմումը՝

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոց տուն 19 հասցեում գտնվող 0.05 հա մակերեսով տնամերձ հողամասին (ծածկագիր 11-004-0130-0052) կից համայնքային սեփականություն հանդիսացող 0.02694 հա հատվածի (հողամասի ընդհանուր մակերեսը` 0.07694 հա) նկատմամբ ճանաչել Սերժիկ Հայկազի Ամիրաղյանի՝ ծնված 13.01.1959 թ. և Հասմիկ Անուշավանի Անանյանի՝ ծնված 20.10.1958 թ.սեփականության իրավունքը:  
  2. Նոյեմբերյան քաղաքի Երևանյան  փողոց տուն 19 հասցեում գտնվող տնամերձ հողամասում գոյություն ունեցող բնակելի տների 1՝  կառուցված 1930 թվականին,  բնակելի տան՝ նկուղի կառուցված 1920 թվականին, բնակելի տների՝ նկուղների կառուցված 1992 թվականին, տան՝ նկուղի կառուցված 1993 թվականին,  Բ/Պ-ի ՝ կառուցված 1930 թվականին, ծածկի՝ կառուցված 1930 թվականին, աստիճանների՝ կառուցված 1975 թվականին, պարիսպ 1-ի՝ կառուցված 1993 թվականին, պարիսպ 2-ի՝ կառուցված 1993 թվականին և հարթակի՝ կառուցված 1975 թ  նկատմամբ ճանաչել Սերժիկ Հայկազի Ամիրաղյան՝ ծնված 13.01.1959 թ. և Հասմիկ Անուշավանի Անանյանի՝ ծնված 20.10.1958 թ. սեփականության իրավունքը:  

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան