Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 363-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ՍՊ//20621-202հանձնարարականը՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 

  1. Վերսկսել կասեցված Նոյեմբերյանի համայանքապետարանի աշխատակազմում  2020 թվականի մայիսի 25-ին կայանալիք Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 1-ին ենթախմբի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2․1-2), 3-րդ ենթախմբի  (պաշտոնի անձնագրի ծածկագրեր՝ 2.3-6, 2․3-7), կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի առաջատար մասնագետի  (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․1-15, 3․1-16, 3․1-17, 3․1-18), 2-րդ ենթախմբի  (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․2-8, 3․2-9) և 3-րդ ենթախմբի  (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․3-3) թափուր պաշտոնների մրցույթի գործընթացը։
  2. Մրցույթի կայացման սկիզբը հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 22-ի ժամը 10։00-ն։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան