 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 405-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1, 35-րդ, 35.1 կետերով, հիմք ընդունելով, որ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով ի պատասխան Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 10.09.2021 թվականի գնման առաջարկությանը Երաննա Թորոսի Սնխչյանի (անձնագիր՝ 001189810, տրված 04.02.2021 թվականին 047-ի կողմից) 10.09.2021 թվականի համաձայնությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի փողոց 8 շենք 1 ավտոտնակ հասցեում գտնվող, ծածկագիր՝ 11-004-0039-0186 համայնքային սեփականություն հանդիսացող 0.00816 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 32.96 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Երաննա Թորոսի Սնխչյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել 157490 (մեկ հարյուր հիսունյոթ հազար չորս հարյուր ինսուն) ՀՀ դրամ ընդհանուր գումար, որից
1) 0.00816 հա մակերսով հողամասի օտարման համար՝ 99640 (ինսունինը հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամ,
2) 32.96 քմ արտաքին մակերեսով կառույցի համար, որպես վաճառքի գին՝ 39850 (երեսունինը հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Ձևավորված վաճառքի գնին հավելել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից գույքի գրանցման համար վճարված 18000 (տասնութ հազար) ՀՀ դրամ գումարը:
4. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
5. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ. ԱԲԱԶՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան