 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՐՏԻ 2020թվականի N 165-Ա
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին>> ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն և պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 որոշումներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- 2020 թվականի մարտի 25-ից մինչև մարտի 31-ը ներառյալ դադարեցնել Նոյեմբերյանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությունը:
- Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով ծառայություններն իրականցնել հեռահար՝ էլեկտրոնային եղանակով, կայքէջերի և կապի այլ միջոցներով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ. ԱԲԱԶՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան