 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 364-Ա
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- 2020 թվականի սեպտեմբերի 16-ից վերսկսել Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների և հիմնարկների աշխատանքային գործունեությունը:
- Պահպանել ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները և երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների ու մարզադպրոցի գործունեության կազմակերպման ուղեցույցով սահմանված պահանջները:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ. ԱԲԱԶՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան