 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՐՏԻ 2020թվականի N 161-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ 7-րդ հոդվածներով, 31-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նալբանդյան փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող 11-004-0021-0038 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) 0.02 հա մակերեսով հողամասը միավորել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նալբանդյան փողոց թիվ 2/3 հասցեում գտնվող 11-004-0021-0039 ծածկագրով 0.0913 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) հողամասի հետ:
- Միավորված 0.1113 հա մակերեսով անշարժ գույքին տալ հասցե և գրանցել ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Նալբանդյան փողոց թիվ 2/2 հասցեում:
-
Դիմել ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմ՝ միավորված հողամասերը որպես մեկ գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ. ԱԲԱԶՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան