 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 402-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Վ. Տերյան փողոց 7 շենք, 24 ավտոտնակ հասցեում գտնվող գտնվող 0.00407 հա մակերեսով՝ հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Վ. Տերյան փողոց 7 շենք, 24 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00412 հա մակերեսով՝ հողամասում (ծածկագիր 11-004-0039-0081-01, ներկայիս ծածկագիրը ըստ էլեկտրոնային քարտեզի 11-004-0039-0001 ), նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) առկա ինքնակամ կառույցի՝ (ավտոտնակ՝ 81,36 քմ արտաքին մակերես, որից կիսանկուղ 36.0 քմ մակերես, ավտոտնակ 41.2 քմ մակերես, Բ/Պ 6.16 քմ և 67.64 քմ ներքին մակերեսով՝ կիսանկուղ 29.96 քմ, ավտոտնակ 31.52 քմ և Բ/Պ 6.16 քմ) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը և օրինականացնել:
- Հանձնարարել Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից լիազորված աշխատակցին գույքի նկատմամբ պետական գրանցում իրականացնելու նպատակով դիմել ՀՀ Կադաստրի կոմիտե և սահմանված կարգի համաձայն, գնման նախապատվատության իրավունքով, կառույցն իրականացրած անձին՝ Սուսաննա Միշայի Յարալյանին ներկայացնել գրավոր առաջարկություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ. ԱԲԱԶՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան