 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՄԱՐՏԻ 2020թվականի N 166-Ա
ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 11-րդ և 16-րդ մասերով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի բնակիչ Ալիկ Ժորայի Եդիգարյանի 23.03.2020 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 13-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 1/2 հասցեում գտնվող 11-017-0009-0010 ծածկագրում առկա 0.37 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) առանձնացնել 0.04872 հա մակերեսով հողամաս և հատկացնել Նոյեմբերյան համանքի Բաղանիս գյուղի բնակիչ Ալիկ Ժորայի Եդիգարյանին՝ որպես սեփական անասնաշենքի պահպանման ու սպասարկման տարածք, անասնաշենքի նկատմամբ պետական գրացում ստանալու նպատակով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ. ԱԲԱԶՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան