 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 359-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 86-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 2-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող Նոյեմբերյան համայնքի «Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի 1-ին հարկի 26.07 քմ մակերեսով տարածքը, որպես հասարակական սպասարկման օբյեկտ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Մարտին Սարգսի Մարալչյանին:
ա) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 150 ՀՀ դրամ /1 քմ մակերեսի համար, վարձավճարի ամսական ընդհանուր գումարը՝ 3910 ՀՀ դրամ:
բ) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Խ. ԳԻՇՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան