Այսօր: Ուրբաթ, 16 Ապրիլի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 38-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 38-Ն


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

ՍԽԱԼՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010 թվականի  թիվ  186-Ն հրամանը՝

                             ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

տալ համաձայնություն  Ջուջևան բնակավայրի վարչական ղեկավարի առաջարկությանը՝

1. Սխալմամբ որպես քաղաքացիների սեփականություն քարտեզագրված՝

1) Ջուջևան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-056-0027-0001 ծածկագրով, 0,15 հա մակերեսով հողամասի  /նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/  նկատմամբ ճանաչել Ջուջևան բնակավայրի սեփականության իրավունքը:

2) Ջուջևան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-056-0027-0003 ծածկագրով, 0,2 հա մակերեսով հողամասի  /նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/ նկատմամբ ճանաչել Ջուջևան բնակավայրի սեփականության իրավունքը:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner