Այսօր: Ուրբաթ, 16 Ապրիլի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 31-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 31-Ա


Զեկ. ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ

ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  26-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասով՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 Հաստատել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների և Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ներում և հիմնարկներում գնումների գործընթաց վարող որակավորում ստացած աշխատակիցներին հավելավճար վճարելու կարգը՝ ըստ հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.03 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը համայնքի ավագանու անդամներին տեղեկացրեց, որ Նոյեմբերյան համայնքի խոշորացման արդյունքում նախկին գյուղապետարանների լուծարումից և նոր ընդհանուր համայնքապետարան ստեղծվելու ընթացքում կատարվել է աշխատակիցների պաշտոնների փոփոխություն, այսինքն բարձր դասային աստիճան զբաղեցնող աշխատակիցները զբաղեցնում են իրենց դասային աստիճանից ցածր պաշտոններ։ Նա նշեց նաև, որ <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  26-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է այդ աշխատակիցներին հավելավճար տալու մասին պահանջը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով<<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  26-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 Հաստատել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների և Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ներում և հիմնարկներում գնումների գործընթաց վարող որակավորում ստացած աշխատակիցներին հավելավճար վճարելու կարգը՝ ըստ հավելվածի:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner